-
04.07.2012|
12:20
Արաբալեզու մի քանի կայքերի տեղեկացմամբ` վախճանվել է Սաուդյան Արաբիայի 88-ամյա թագավոր Աբդուլա բին Աբդուլ Ազիզը:
-
04.07.2012|
12:14
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթին տված հարցազրույցում Սիրայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է անհապաղ հրաժարական տալ, եթե վստահ լինի, որ իր հեռանալն ուզում է ժողովուրդը:
-
04.07.2012|
12:08
Սիրիացի ընդդիմադիրները համաժողով են անցկացրել Կահիրեում, որին մասնակցել են Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին, Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին, Եգիպտոսի արտգործնախարար Մուհամեդ Քամիլ Ամրը, Կատարի, Թուրքիայի, ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
-
04.07.2012|
12:04
Իրանը փորձարկել է բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել մինչև Իսրայել: Անապատում անցկացված զորավարժությունների ընթացքում մի քանի հրթիռներ են փորձարկվել` մինչև 2000 կիլոմետր հեռավորությամբ թիրախին ուղղված, և բոլորն էլ խոցել են նպատակակետը:
-
03.07.2012|
22:51
Ֆրանսիայի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի տանը։ Սարկոզին կասկածվում է 2007 թվականին նախագահական ընտրարշավի ընթացքում անօրինական աղբյուրներից ֆինանսավորման համար։
-
03.07.2012|
21:32
Մեխիկոյի նախկին քաղաքապետ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ով Մեքսիկայի նախագահական ընտրություններում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, հրաժարվել է ընդունել իր մրցակից, ընդդիմության ներկայացուցիչ Էնրիկե Պենյա Նյետոյի հաղթանակը։
-
03.07.2012|
21:27
Այսօր 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցալ Տոկիոյի շրջանում։ Երկրաշարժի հետևանքով օրորվել են քաղաքի երկնաքերները։
-
03.07.2012|
21:23
Վենեսուելայի նախագահական նստավայրում աշխատող բժիշկը ձերբակալվել է պետական գաղտնիք բացահայտելու մեղադրանքով։
-
03.07.2012|
17:09
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամի պատճառով Թուրքիան Ռուսաստանի հետ էներգետիկ հարցերում որևէ խնդիր չունի:
-
03.07.2012|
16:52
Թեհրանը քանիցս հայտարարել է, որ կփակի Օրմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհի յուրաքանչյուր երրորդ նավթային տանկերը: